Logo

Կլոպ․ «Նա սուպերֆուտբոլիստ է և կարող է խնդիրներ ստեղծել մեզ համար»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.03.2020ՍՊՈՐՏ
0 GettyImages 1209499760 - Կլոպ․ «Նա սուպերֆուտբոլիստ է և կարող է խնդիրներ ստեղծել մեզ համար»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

11 Մարտ 2020 - 00:00

1

Լիվերպուլ

0

Ատլետիկո Մադրիդ

0 - 1 Մարկոս Լյորենտե - 106`

0 - 2 Ալվարո Մորատա - 121`

1 - 2 Ջորջինյո Վեյնալդում - 43`

2 - 2 Ռոբերտո Ֆիրմինո - 94`

2 - 3 Մարկոս Լյորենտե - 97`

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումից առաջ խոսել է մրցակցի հարձակողական ոճի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի մասին:

«Վստահ չեմ, բայց, այո՛, Ֆելիշի ներկայությունը գուցե որոշ չափով փոխի «Ատլետիկոյի» խաղաոճը: Հնարավոր է՝ պաշտպանության առումով ամեն ինչ կլինի առաջվա պես, բայց հարձակման առումով փոփոխություններ կլինեն: Ժոաուն սուպերֆուտբոլիստ է, վաու, երիտասարդ և տեխնիկապես այդքան լավ պատրաստված, սա իսկապես հիանալի համադրություն է: Չգիտեմ: Լսել եմ, որ Մորատայի մասնակցությունը խաղին հարցականի տակ է, սակայն հիմա վերադարձել է Ֆելիշը:

Տեսել ենք նրա մասնակցությամբ նախորդ հանդիպումը, և տպավորություն կար, որ Ժոաուի համար հեշտ չէ մեծ դադարից հետո վերադառնալը: Նրա համար վաղվա մրցավեճը նույնպես հեշտ չի լինելու: Մենք նրանց համար պետք է լարվածություն ստեղծենք այն գոտիներում, որտեղ նրանք դա չեն ցանկանում: Դա հատկապես վերաբերում է հարձակման գծի խաղացողներին:

Բայց ես գիտեմ՝ ինչպիսի արագության, ստեղծարարության և ֆուտբոլային ինտելեկտի է տիրապետում Ֆելիշը: Նա կարող է խնդիրներ ստեղծել, երբ դուք տեղյակ չեք դրանց մասին։ Բայց մենք գիտենք, ուստի տղաները պատրաստ կլինեն դրան, բայց դա չի նշանակում, թե մրցակիցն այլևս շանս չունի:

Այլ հանդիպում կլինի, սակայն նրանք ամեն ինչ հիանալի արեցին նախորդ անգամ, ուստի Դիեգո Սիմեոնեն, հնարավոր է, ասի․ «Եկե՛ք այդպես խաղանք ևս մեկ անգամ»: Դա շատ լավ աշխատեց, կտեսնենք, թե մեզ ինչ է սպասվում: Մենք նախապես ոչինչ չգիտենք»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Ֆելիշը վնասվածքի պատճառով բաց է թողել «Ատլետիկոյի» և «Լիվերպուլի» միջև առաջին հանդիպումը (1-0):

20-ամյա պորտուգալացին Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 խաղի, խփել 4 գոլ ու կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Կլոպը կարող է պատժվել գոլը շատ բուռն տոնելու համար (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ