Logo

Կլոպ. «Նոր տարվա նախօրեին երբեք այսքան լուրջ չեմ եղել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.12.2020ՍՊՈՐՏ
Klopp 1 - Կլոպ. «Նոր տարվա նախօրեին երբեք այսքան լուրջ չեմ եղել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:11

-

-

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է 2020 թվականը:

«Այս տարին յուրահատուկ էր հարյուր տոկոսով: Մարդիկ ասում են՝ «Աստվա՜ծ իմ, դու չեմպիոն դարձար այն ժամանակ, երբ տոնելն անհնար էր», իսկ ես այլ կերպ եմ մտածում: Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ այս տարին առանց մեր չեմպիոնության:

Բոլորի համար այս բարդ տարում մենք ստեղծեցինք հրաշալի պահեր մեր երկրպագուների և մեզ համար: Այս տարին ինձ համար առանձնահատուկ էր, ու սա վայելելու փորձ է: Մենք ստեղծեցինք հիշողություններ, որ ինձ հետ կլինեն միշտ:

Երբեք Նոր տարվա նախօրեին այնքան լուրջ չեմ եղել, որքան հիմա: Մաղթում եմ բոլորին, որ 2021 թվականը լինի շատ ավելի լավը, քան 2020-ն էր»,- FourFourTwo-ն մեջբերում է Կլոպի խոսքը:

Հիշեցնենք, որ 2019-20 մրցաշրջանում «Լիվերպուլը» հռչակվեց Անգլիայի չեմպիոն 30 տարվա դադարից հետո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ