Logo

Կլոպ. «Սալահի ներդրումը մեծ է վերջին տարիների մեր հաջողություններում»

20:06 / 25.02.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին:

«Սալահը «Լիվերպուլի» լեգենդն է, և նման ֆուտբոլիստների մեծությունը հասկանում ես միայն նրանց հեռանալուց հետո: Քանի դեռ նրանք այստեղ են և փայլուն խաղեր են անցկացնում, տպավորություն է, թե միշտ կարող է ավելի լավ ստացվել:

Այն պահից, երբ նա հեռանա, որևէ մեկը կնայի Սալահի թվերին ու չի հավատա աչքերին: Վերջին խաղում նա դարձավ Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուն:

Ինձ դուր է գալիս, որ Սալահը նոր ռեկորդներ է սահմանում: Նրա ներդրումը մեծ է վերջին տարիների մեր հաջողություններում: Նա մեծագույն ֆուտբոլիստ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ