Logo

Կլոպի անվանի օգնականը՝ Գվարդիոլայի շտաբում

13:55 / 10.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, որ ակումբի մարզչական շտաբում է ընդգրկվել «Լիվերպուլում» Յուրգեն Կլոպի օգնականի պաշտոնը զբաղեցրած Պեպ Լեյնդերսը:

Արդեն աշխարհի ակումբային առաջնությունում Լեյնդերսն օգնելու է Գվարդիոլային: Կատալոնացու շտաբին է միացել նաև ստանդարտ իրավիճակների պատասխանատու Ջեյմս Ֆրենչը, որը նույնպես նախկինում աշխատել է «Լիվերպուլում»:

Լեյնդերսը մերսիսայդյան ակումբից հեռացել էր Յուրգեն Կլոպի հետ 2024 թվականի ամռանը: Նիդերլանդցին այդ ժամանակ գլխավորել էր «Զալցբուրգը», որի ղեկին 28 խաղից հետո հեռացվել էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ