Գերմանացի անվանի մասնագետ Յուրգեն Կլոպի նախկին օգնական Պեպեյն Լեյնդերսը հեռացվել է ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
41-ամյա նիդերլանդցի մարզիչը «Զալցբուրգը» գլխավորել էր 2024 թ. հուլիսին։ Ակումբը նրա գլխավորությամբ 28 խաղում տարել է 13 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։ «Զալցբուրգն» Ավստրիայի ընթացիկ առաջնությունում 16 խաղում վաստակել է 26 միավոր և 5-րդ տեղում է։
Լեյնդերսը 2015-24 թթ. անգլիական «Լիվերպուլում» եղել է Կլոպի օգնականը։