«Լիվերպուլը» հրաժարվել է «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերը ձեռք բերելու մտքից: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:
Ըստ տեղեկությունների՝ մերսիսայդյան ակումբի սելեկցիոն ծառայությունը գերմանացի ֆուտբոլիստին ավելի բարձր է գնահատել, քան Ջեյդոն Սանչոյին («Բորուսիա Դորտմունդ») կամ Կայ Հավերցին («Բայեր»): Դա կապված է նրա հետ, որ Վերները տիրապետում է հրթիռային արագության և ունակ է խաղալ մի քանի դիրքերում:
Հարձակվողը վերջնական որոշում կայացնելու վերջնաժամկետ էր սահմանել «Լիվերպուլի» համար՝ իմանալու՝ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը պատրա՞ստ է վճարել իր՝ հրաժարագնով նախատեսված արժեքի գումարը, թե՞ ոչ:
Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խորհրդակցել է Fenway Sports Group-ի (ներդրումային ընկերություն, որը պատկանում է «Լիվերպուլին»՝ խմբ․) հետ, ինչից հետո զանգահարել խաղացողին ու բացատրել տրանսֆերի ձախողման պատճառները:
Ենթադրվում է, որ գերմանացի մասնագետը դա կապել է ֆինանսական հանգամանքների, ոչ թե ֆուտբոլիստի որակների ցածր գնահատականի հետ: Մարզիչն ու ֆուտբոլիստը լավ հարաբերություններ են պահպանել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերներին իր կազմ տեղափոխելու ակտիվ գործընթաց է իրականացնում «Չելսին»:
Թոփ համալրումներով. Ինչ տեսք կունենա «Չելսիի» հարձակման գիծը 2020/21 մրցաշրջանում

