Յուրգեն Կլոպը խոսել է Պեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում կայանալիք 1000-րդ հանդիպման մասին, գրում է City Xtra-ն։
«Պեպ, ընկե՛րս, բարի գալուստ 1000-ի ակումբ։
Չեմ կարող հավատալ, որ դու այսքան երիտասարդ տեսք ունես ու արդեն հասել ես այդ անհավատալի նշագծին։
Երևի պետք չէ ասել, որ ես այդ մակարդակին հասել եմ 81 խաղ շուտ, բայց հավանաբար դա միակ դեպքն էր, որ քեզ գերազանցել եմ։
Ինձ համար հաճույք և պատիվ էր կարիերայիս ընթացքում այդքան հաճախ քեզ հանդիպելը։ Ամենաբարդ խաղերն էին, բայց հենց դրանք էլ ամենաշատն էի սիրում, քանի որ դու եղել և մնում ես բոլորի համար ոգեշնչման աղբյուր։
Քո ֆուտբոլային մտածողությունը գրեթե անհասանելի է, իսկ յուրաքանչյուր օր լավագույնը լինելու ձգտումդ` բացառիկ։ Ամենայն բարիք եմ մաղթում քեզ, շուտով կհանդիպենք։ Գեղեցիկ տոնի՛ր այդ իրադարձությունը, գուցե մեկ բաժակ կարմիր գինով»,- ասել է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչը։
Գվարդիոլան «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում կանցկացնի մարզչական կարիերայի 1000-րդ հանդիպումը։
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին ու ժամը 20:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


