Logo

Կլոպը համաձայն է չմեկնել արձակուրդ հանուն մեկ ակումբի

13:40 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնան»։

Լրագրող Խերարդո Ռոմերոյի տվյալներով, «Բարսելոնան» միակ ակումբն է, հանուն որի գերմանացին պատրաստ է հրաժարվել մեկ տարվա հանգստից։ Ավելի վաղ 56-ամյա Կլոպը հայտարարել էր, որ ունի հանգստի կարիք և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից։ Նա 2015 թվականի հոկտեմբերից է աշխատում «Լիվերպուլում»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին օրեր առաջ հայտարարել էր, որ ամռանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ