Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է UOL-ը:
«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչը դժգոհ է Red Bull կոնցեռնում իր դերից և մտադիր է վերադառնալ ֆուտբոլ: Կլոպի շրջապատում պնդում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով:
Ամենահավանական տարբերակը, սակայն, «Արքայական ակումբը» գլխավորելն է, քանի որ «Պենտակամպեոնների» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են:
Ապրիլի 17-ին Sky Sports-ը հայտնել էր, որ Կառլո Անչելոտին մտադիր է Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչից հետո հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին:

.jpg)
