Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է եգիպտոսցի հարձակվողը Մոհամեդ Սալահի հետ կոնֆլիկտի մասին լուրերը։
«Ամեն ինչ հարթվել է, մեր միջև որևէ խնդիր չկա։ Եթե այդքան վաղուց չճանաչեինք իրար, վստահ եմ, որ այսքան արագ գլուխ չէինք հանի։ Սակայն մենք հարգում ենք իրար, այնպես որ, դա խնդիր չէ։ Ամեն բան նորմալ է, եկեք շարժվենք առաջ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել «Վեսթ Հեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղի (2-2) 79-րդ րոպեին։ Այդ պահին Սալահն ընդհարվել էր Կլոպի հետ, հարձակվողին փորձել էին հանգստացնել Դարվին Նունյեսը և Ջո Գոմեսը, որոնք նրա հետ միասին պատրաստվում էին դուրս գալ փոխարինման: Հանդիպումից հետո Սալահը հայտարարել էր, որ եթե խոսի կոնֆլիկտի մասին, ապա «հրդեհ» կսկսի։