«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն «Էվերթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղից առաջ խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին։
«Ժոտան ամենամոտն է խաղադաշտ վերադառնալուն: Նա արդեն մի քանի օր է մարզվում է սովորականի պես, ուստի երեք օրից հնարավորություն կա նրան տեսնել խաղադաշտում։
Հաջորդը Ֆիրմինոն կլինի: Տեսնենք, թե ինչպես կընթանա ամեն ինչ մարզումների ժամանակ: Նման իրավիճակում է նաև Արտուրը: Վիրջիլը վան Դեյկն ավելի մոտ է վերականգնմանը, ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարծում, որ նա կմասնակցի «Էվերթոնի» դեմ հանդիպմանը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ մերսիսադյան դերբին տեղի կունենա փետրվարի 13-ին «Էնֆիլդում» և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 20 խաղից հետո 29 միավորով 10-րդն է:


