Logo

Կնոջ մասին. հայ ժամանակակից պոեզիա

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:15 / 07.03.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հովհաննես Գրիգորյան

***

Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:
Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում ամենաանսպասելի
անկյուններից
իր ետևից տանելով հրոսակախումբը`
ցնծությունից խելակորույս երեխաների –
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:

Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռվում է,
և ինչ բավականություն` պատկերացնել այն, ինչը
չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ,
սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:

Իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր ետևից տանելով ցնծությունից ոչինչ չնկատող
հրոսակախումբը երեխաների…

Ինչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում

 

Ղուկաս Սիրունյան

Պարզապես

Պարզապես դու կին ես,
Պարզապես քաղցում եմ ես քեզ,
Ինչպես որ հացին ես քաղցում,
Կամ լույսին, երբ ընկած ես մութ ճաղերից ներս։
Պարզապես կին ես դու, սիրով լի գավաթ, Ու ես պիտի միշտ հավատամ, Թե մի հրեշտակ է ապրում քո բերանում, Ու նրան եմ համբուրում ես ամեն անգամ։
Պարզապես կին ես,
Գույնզգույն թելերի թնջուկ,
Անապատի ծարավ ես ու սով,
Սիրում եմ խճճվել քո մեջ,
Քեզ հորինել, ապա հորինվել քեզնով։
Պարզապես կին ես,
Փառահեղորեն արձակված գնդակ,
Ես եղա քո թիրախն ընտիր ու զոհն ընտրյալ,
Եվ վրիպումդ ամենաշքեղ
Ես՝ պարզապես մի տղամարդ։

 

Հակոբ Մովսես

Ֆլորա

Գիշերվա քամի՞ն շշնջաց դարձյալ:
Ջրերին իջած ա՞ստղ էր հուրհրան…
Ի՞նչ անուններ են գիշերով բուրում
մեր շրթունքները:-
Ով մերը չեղավ` կանչում ենք նրան:
Ում կորցրեցինք` նա մնաց մերը:

Ում կորցրեցինք… Ինչպես վարդը այն
անցած մայիսի վարդը բուրավետ,
որի չորացած թերթերը սակայն
մենք մի սիրելի գրքի էջերում,
չգիտես ինչու, պահում ենք հավետ:

Իմ հիշողության պարտեզների մեջ
քեզ ինչպե՞ս կանչեմ,
ինչպե՞ս կրկնեմ անունը քո թանկ:
– Բայց անուններ կան, որ պիտի չասենք,
այլ գիշերվա մեջ, հանկարծ զարթնելով,
պիտի հեկեկանք:

 

Էդուարդ Միլիտոնյան

Կինը

Կին, ստեղծվել ես մեղքի կողից,
Խնձորի բույրից և խաղողից սև,
Վաղնջյան, մենակ տղամարդու
Վայրի թառանչից և ողբից անձև։

Դու մեղքից սիրո ոսկի պեղել,
Որպես քուրմ դրել տղամարդու դեմ,
Ասում ես՝ նրան եոկրպագիր,
Գեհենն ընդունիր՝ ինչպես մի եդեմ։

Կին, ճակատագիր և սեպագիր՝
Խրված ոսկրի և հոգու ընդերքում,
Ոչ ոք չի կարող գիրդ կարդալ
Ոչ անկողնու մեջ, ոչ էլ երկնքում։

 

Հուսիկ Արա

Մենանվագ Աննային

Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։
Իմ վերջին ու չմեկնող գնացքն է քո կայարանում.
պահպանիր մեկվագոն ու անշչակ վերջինիս՝
թեկուզ գծեր ու կամուրջ ավերելու կորուստով։
Խելքս հացի հետ չեմ կերել,
որ գարնան այս տաք օրվա մեջ նստեմ
ու թիվր հաշվեմ մեկնած գնացքներիս.
միայն թե, աղջիկս, ձեռքով արա,
նրանք հեռվում մենակ են ու անվերադարձ։
Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։

Իմ բաժինը՝ օրը օրի, և վատնել եմ աջ ու ձախից,
ամեն շրջադարձում թողել եմ կին ու սիրո լքի երկինք,
աստղերի թիվը ստույգ գիտեմ ու անսխալ,
և միակ անգամն է, որ սիրում եմ ինձնից էլ շատ։

Որևէ բան չունեմ քեզնից պահանջելու
ու չեմ պարտադրում՝ իմը լինես,
չեմ էլ փորձի՝ սիրում եմ, ասել երբեք։
Թույլ տուր խոսեմ տրորվող խոտի,
աշնանից մնացած տերևների մեռնելուց,
մի քիչ էլ խիղճս տանջեմ՝ հանուն որբ ու անտեր շների
և տրորվածի ու մեռնողի, մենակ խղճի արանքում
բառը ուղղեմ հարցականով.
-Ո՞նց ես կարողացել այս ճահիճում ու մրի մեջ
այսքան մաքուր ու անաղարտ մնալ, աղջիկ։

Հայտնությունդ իմ փակ օրվա անակնկալն էր,
ինչպես գործելն է հանգած հրաբխի,
երբ սրտի հետ փակել էի պարտք ու հաշիվ.
կյանքում մեկ անգամ է լինում այդպես,
երբ գտնում ես խաղդ, բայց չես հասցնում շահել։

Ես որ բառ եմ տաշել, գերանակապել եմ տող,
և գրքերում չկա ինձ զարմացնող ոչինչ,
տողն եմ հարցականով ուղղում քեզ.
ոնց ես կարողացել այս մրի մեջ ու ճահիճում
այսքան մաքուր ու անաղարտ մնալ, աղջիկ։

Իմ վերջին ու չմեկնող գնացքն է քո կայարանում,
հրաժեշտի ձեռքով չանես միավագոն ու անշչակ վերջինիս՝
թեկուզ գծեր ու կամուրջ ավերելու կորուստով։
Հանգիստ, հանգիստ երկրի բոլոր անիվներին։

 

Երկրորդ մենանվագ Աննային

Մանկահասակ իմ գազան.
շուրթերս այդ ասելու համար են հենց կարծես՝
սրբապիղծի, անառակի լկտիությամբ։

Մի քիչ աղոթքը Աստծուն,
թեկուզ ծախվելը սատանային՝
անիմաստ է արդեն՝ չունեցած մահի նման.
անգամ լույսից առաջ, նույնիսկ մութից հետո՝
մեր հոգիները չեն գտնելու փրկություն։
Մեղքը չապրած՝
պիտի վառենք մոմեր մեղքի համար։

Ո՞նց կարելի է, աղջիկ,
լինել այդքան նուրբ ու անեղծ
և չիմանալ սրտի լեզուն։

Այս պահի բառիս պես մաքուր՝
դեռ չհասունացած գազանիկ,
արժե՞ ապրել՝
անհեթեթ ինքնազոհությամբ թեկուզ,
հասկանալու համար,
որ վերջինը, ավաղ, ցավ է տալիս աոաջինի պես։

Խաղիդ կանոնն էլ գիտեմ.
խելքդ թռցնելու չափ հաճելի է քեզ՝
խոստովանություն լսել
թեկուզ կնամեծար հարբեցողից։

– Հիշիր, աղջիկս, քեզ սիրել է մի մարդ,
ով բառի մասին առասպելներ գիտի,
շոշափել է ներսն ու դուրսը,
բառի ոգին,
և բառը չի շռայլել հենց այնպես՝ հանուն խոսքի։
Օրը տեսել է հակառակ կողմից,
շրջադարձով իր իսկ ակունքն է քայլել
և ապրում է հանգիստ՝ առանց զարմանալու։
Հասուն այրի հայացքով է նայում մարդկանց ու աշխարհին։
Բայց և այնպես, փութո՜վ-անփույթ,
տարիներիս հեռվից կարենայի ասել քեզ.
– Ցնցի՛ր, շուռ տուր, մարմնիս հողը,
մանկահասակ իմ գազան։

 

Արմեն Սարգսյան

Ես քեզ ընտրել եմ
չկարդացած բոլոր գրքերի
և չնայած բոլոր ֆիլմերի
փոխարեն…

***
Ես քեզ սիրում եմ
բանաստեղծություն գրելու նման
չմտածված, կարճ ու սիրուն,
ճերմակը դեղին ներկելու պես,
վերևում` արև, ներքևում` ձյուն,
ու ռետինով եմ նկարում մեր սերը…

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

21:16 / 10.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Իգա Շվյոնտեկն առանց խնդիրների դուրս եկավ եզրափակիչ

20:50 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Եվրոպայում

Պաշտոնական
20:41 / 10.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

20:31 / 10.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանին

20:11 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Թեո Էրնանդեսը` «Ալ Հիլալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
19:40 / 10.07.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խորհրդական

Պաշտոնական
19:30 / 10.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Ուրարտու» - «Նեման». մեկնարկային կազմերը

19:16 / 10.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ եզրափակիչում է

19:07 / 10.07.2025 • Ֆուտբոլ

ՖԻՖԱ. Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է

18:38 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Էդին Ջեկոն վերադարձել է Եվրոպա

Պաշտոնական
18:05 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

17:00 / 10.07.2025 • Ֆուտբոլ

«ՄՅՈՒ-ից հեռանալու դեպքում նա երկու անգամ ավելի լավ ֆուտբոլ կխաղա»․ Դե Լաուրենտիս

16:30 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բրենթֆորդի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արսենալ»

Պաշտոնական
15:53 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Globo Esporte. «Ֆլամենգոյի» պաշտպանը տեղափոխվում է իտալական գրանդ

15:18 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեսին ռեկորդային ցուցանիշ է գրանցել MLS-ում

14:54 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Հենդերսոնը հեռացավ «Այաքսից»

Պաշտոնական
14:25 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Պաշտոնական
13:41 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգասը հետաքրքրված է եղել Սպերցյանի տրանսֆերով

13:14 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Սարդարապատը» կհամալրվի 2 նոր ֆուտբոլիստով

12:35 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոնֆերենցիաների լիգա. Մրցասպարեզ են դուրս գալիս «Ուրարտուն» և «Փյունիկը»

Բացառիկ
12:29 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Կուրտուա. «Տեբասը միշտ ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել»

11:55 / 10.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 10-ի խաղերի անոնսը

11:25 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի 3 մրցավարական անձնակազմ այսօր կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ

11:01 / 10.07.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. Ասենսիոն կարող է տեղափոխվել միլանյան գրանդ

10:34 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Լուիս Էնրիկե. «Ցանկանում ենք պատմություն կերտել»

10:17 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Չաբի Ալոնսո. «ՊՍԺ-ի դեմ խաղում շատ տանջվեցինք»

01:01 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակիչում է

00:36 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռետեգիի տրանսֆերը համաձայնեցվել է, կվճարվի 67 միլիոն եվրո

00:19 / 10.07.2025 • Ֆուտբոլ

De Telegraaf. Ջորդան Հենդերսոնը հեռացել է «Այաքսից»

23:48 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Թիկնիզյանի ասիստն ընկերական խաղում

23:08 / 09.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Ուրարտուի» հայտացուցակը

22:45 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ջոկովիչը կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է

22:05 / 09.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Վարդան Զաքարյանը հանդիպել է թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

21:50 / 09.07.2025 • Ֆուտբոլ

ԱԱԱ. ՊՍԺ - «Ռեալ». Մեկնարկային կազմերը

21:22 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիներն առանց խնդիրների հաղթեց Շելթոնին և նույնպես կիսաեզրափակիչում է

20:57 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արման Հովհաննիսյանը վերադարձել է «Արարատ»

Պաշտոնական
20:20 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Անչելոտին դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանվել է խոշոր գումարով

19:52 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթել է վրացական «Թելավիին»

19:22 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Բենչիչը հաղթեց Անդրեևային ու կիսաեզրափակիչում է

18:36 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ