Logo

«Քյոլնի» մեկնարկային կազմը «Շտուտգարտի» դեմ խաղում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
16:30 / 28.08.2022Մերոնք դրսում
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Քյոլնը» կընդունի «Շտուտգարտին»: «Ռեյն Էներգի» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 17:30-ին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում է:

«Քյոլն»․ Մարվին Շվաբե, Բենո Շմից, Էրիկ Մարտել, Յոնաս Հեկտոր, Լուկա Կիլիան, Կինգսլի Շինդլեր, Ջուլիան Շաբո, Էլյե Սկիրի, Յան Տիլման, Ֆլորիան Դից, Մատիաս Օլեսեն:

29-ամյա Ադամյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Քյոլնի» բոլոր 3 խաղերին, որոնցից մեկում եղել է մեկնարկային կազմում: Նա խաղադաշտում անցկացրել է ընդհանուր 101 րոպե: Ադամյանն աչքի է ընկել 1 գոլային փոխանցումով, ինչպես նաև զգուշացվել է դեղին քարտով:

Անցկացրած 3 խաղից հետո «Քյոլնը» վաստակած 5 միավորով 8-րդն է, «Շտուտգարտը» 2 միավորով 13-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա