Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր թիմի վարած տրանսֆերային քաղաքականության մասին:
«Կարծում եմ՝ լավ ենք աշխատել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մեր տրանսֆերային ծրագիրը համապատասխանում էր ակումբի ֆինանսական վիճակին: Այնուամենայնիվ, տեսնում եմ մյուս թիմերի կազմերն ու գիտակցում՝ որքան հեռու ենք: ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքին մասնակցելու համար մեզ պետք է ևս 3 տրանսֆերային պատուհան. դրանից հետո ավելի մարտունակ կդառնանք ու կպայքարենք տիտղոսի համար»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը 5 խաղից վաստակած 11 միավորով 3-րդ տեղում է: