Logo

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենտուսը» սայթաքեցին (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:42 / 11.10.2022Վիդեո
Մանչեսթեր Սիթի-Յուվենտուս-ՉԼ

Չեմպիոնների լիգայում 2 խաղերով մեկնարկեց խմբային փուլի 4-րդ տուրի խաղային առաջին օրը:

G խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Դանիայում 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Կոպենհագենի» հետ: 25-րդ րոպեին անգլիական գրանդի կազմում 11-մետրանոցի նշակետից վրիպել է ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, 30-րդ րոպեին նրա թիմակից, իսպանացի պաշտպան Սերխիո Գոմեսը կարմիր քարտ է ստացել:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը չկարողացավ վաղաժամ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Անգլիական գրանդը 10 միավորով առաջատարն է, «Կոպենհագենը» 2 միավորով բարձրացավ 3-րդ տեղ: Դորտմունդի «Բորուսիան» 6 միավորով 2-րդն է, իսպանական «Սևիլիան» 1 միավորով եզրափակում է աղյուսակը, այս թիմերը Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն Գերմանիայում: Դորտմունդցիները հաղթելու դեպքում «Մանչեսթեր Սիթիի» հետ կնվաճեն փլեյ-օֆֆի ուղեգիր:

Թուրինի «Յուվենտուսը» H խմբում 0-2 հաշվով անակնկալ պարտություն կրեց իսրայելական «Մաքաբի Հայֆայից»: «Մաքաբիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ իսրայելցի հարձակվող Օմեր Ատցիլին:

«Յուվենտուսն» ու «Մաքաբին» 3-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը, ֆրանսիական ՊՍԺ-ն ու Լիսաբոնի «Բենֆիկան» 7-ական միավոր ունեն և Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն Փարիզում:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր

G խումբ

«Կոպենհագեն» (Դանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0-0 (տեսանյութ

Հեռացում՝ Սերխիո Գոմես, 30 («Մանչեսթեր Սիթի») 

H խումբ

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 2-0 (տեսանյութ

Օմեր Ատցիլի, 7, 42

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ