VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղացող «Նոան» պայմանագիր է կնքել կորեացի հարձակողական ոճի կիսապաշտպան Յոն-Սընգ Կիմի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է գերմանական «ԷՍ-ՍԻ Սենթ Թյոնիսը»։ Նախկինում նա խաղացել է նաև Հարավային Կորեայի մանկապատանեկան թիմերում։
Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային 2 տուրերում «Նոան» պարտվել է «Ալաշկերտին» (3-4) ու «Լեռնային Արցախին» (0-1)։


