Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 6-րդ տուրում Վլադիկավկազի «Ալանիան» արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության է հասել Կրասնոդարի «Կուբանի» նկատմամբ:
Հյուրերի կազմում 18-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որն օգնել է հաջողության հասնել Աբու-Սայիդ Էլդարուշևին: Գալոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
82-րդ րոպեին «Ալանիայի» կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել թիմում նորամուտը նշող հայ կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանն օրեր առաջ էր 1 տարվա վարձակալության պայմանագիր կնքել «Ալանիայի» հետ: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է մերձմոսկովյան «Խիմկիին»:
«Ալանիան» 14 միավորով 2-րդն է:
Արթուր Գալոյանի գոլային փոխանցումը
Արշակ Կորյանի հաղթական գոլը


