Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Սերբիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստն ու թուրինյան ակումբը ստորագրել են 4 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Գործարքի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո:
Kostić 𝐊𝐎𝐍𝐅𝐈𝐑𝐌𝐄𝐃 ✅⚪️⚫️#WelcomeFilip
— JuventusFC (@juventusfcen) August 12, 2022
Love at first sight 🤍🖤#WelcomeKostić pic.twitter.com/0op5lEGuuq
— JuventusFC (@juventusfcen) August 12, 2022
Ֆիլիպ Կոստիչը 2018 թվականին գերմանական «Համբուրգից» էր տեղափոխվել «Այնտրախտ»: Սերբ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող:


