«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ «Սևիլիայի» և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն չի միանա կատալոնական ակումբին։ Ավելի վաղ ինսայդեր Ժերար Ռոմերոն հայտնել էր, որ «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության է եկել «Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչիի հետ:
«Կունդե՞ն. ո՛չ, նա տեղափոխվում է «Չելսի»»,- Լապորտայի խոսքը մեջբերում Relevo-ն։
Նախորդ մրցաշրջանում Ժյուլ Կունդեն «Սևիլիայի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։


