Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի 5-րդ նորեկին՝ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին:
«Ես մեծ սեր զգացի ակումբի նախագահի և բոլորի կողմից, այդ թվում՝ երկրպագուների: Երջանիկ եմ և հպարտ:
Ես խոսեցի Չավիի հետ, մենք լավ զրույց ունեցանք։ Զգացի նրա համակրանքը, նա շատ էր ցանկանում, որ ես միանայի թիմին։ Ինձ համար դա կարևոր է։ Չավին ինձ խնդրեց անել այն ամենն, ինչ ես անում էի «Սևիլիայում»՝ պայքարել գնդակի համար և լինել ագրեսիվ։
Ես այլ տարբերակ ունեի, բայց սպասում էի, որ «Բարսելոնան» համաձայնության կգա «Սևիլիայի» հետ։ Հավակնոտ նախագծի համար ընտրեցի այս ակումբը։ Բացի այդ, ես սիրում եմ Լա լիգան»,- Կունդեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպանն ու կատալոնական թիմը ստորագրել են հնգամյա պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Տեղի է ունեցել Ժյուլ Կունդեի շնորհանդեսը:
Pen to paper ✍️@jkeey4 is officially a Culer 💙❤️ pic.twitter.com/58CJkDGEhI
— FC Barcelona (@FCBarcelona) August 1, 2022
A special moment between @jkeey4 and @BarcaAcademy 💙❤️ pic.twitter.com/uUF8aFYp4O
— FC Barcelona (@FCBarcelona) August 1, 2022
Blaugrana suits you well, @jkeey4 😉👍 pic.twitter.com/JDE9MtcoIU
— FC Barcelona (@FCBarcelona) August 1, 2022


