«Կրասնոդարը» հայտարարել է Դանիել Ֆարկեին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
45-ամյա գերմանացի մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2024 թվականի ամառ:
«Կրասնոդարում» նրա օգնականը կլինի Էդմունդ Ռիմերը, մարզչական շտաբին կմիանան նաև Քրիստոֆեր Ջոնն ու Քրիս Դոմոգալլան։
Ֆարկեի վերջին ակումբը եղել է «Նորվիչը», որտեղից նա հեռացվել է անցյալ տարվա նոյեմբերի սկզբին։ Գերմանացին այնտեղ աշխատել է ավելի քան չորս տարի և երկու անգամ թիմին Չեմպիոնշիփից բարձրացրել է Պրեմիեր լիգա:
«Կրասնոդարի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել Վիկտոր Գոնչարենկոյի հրաժարականից հետո, որը տեղի ունեցավ հունվարի 5-ին։
ՌՊԼ-ի 18 տուրից հետո ակումբը 29 միավորով զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը։