Logo

«Կրասնոդարը» հաղթեց «Տորպեդոյին», Սպերցյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:36 / 28.08.2022• ՍՊՈՐՏ
Կրասնոդար-Տորպեդո

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում մրցեց Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ ու 4-1 հաշվով հաղթեց Էդուարդ Սպերցյանի դուբլի օգնությամբ։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 2 գոլ խփեց առաջին խաղակեսում` աչքի ընկնելով 31-րդ ու 44-րդ րոպեներին։ Ընդմիջումից հետո հյուրերից մեկական անգամ աչքի ընկան կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան ու սերբ կիսապաշտպան Միխայլո Բանյացը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց ռուս կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանն անցկացրել է 7 հանդիպում, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ 

«Տորպեդոյի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պահեստայինների թվում էր, բայց խաղադաշտ դուրս չեկավ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 2 հանդիպման։

«Կրասնոդարը» 7 տուրերից հետո վաստակած 11 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը: «Տորպեդոն» 1 միավորով 15-րդն է։

Հաջորդ տուրում կրասնոդարցիների մրցակիցը» «Սոչին» է։

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Կրասնոդար» - «Տորպեդո»՝ 4-1

Էդուարդ Սպերցյան, 31, 44, Ջոն Կորդոբա, 54,  Միխայլո Բանյաց, 90+1 - Նիկիտա Կրիվցով 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ