Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել Մախաչկալայի «Դինամոյի» դեմ խաղում։
Դաղստանը ներկայացնող ակումբը խաղավերջում կարող էր ոչ-ոքի կորզել, սակայն ավելացված 10-րդ րոպեին «Կրասնոդարի» դարպասապահ Ստանիսլավ Ագակցևը հետ մղեց Գամիդ Ագալարովի հարվածը 11-մետրանոցից։
23-ամյա դարպասապահն իր թիմի հաղթական հաշիվը պահել է վնասվածքի գնով. նա ձախ ձեռքի ճկույթի կոտրվածք է ստացել։ Ագակցևը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք` այդ խաղում «Կրասնոդարի» երրորդ գոլը գեղեցիկ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հայ ֆուտբոլիստը նույնպես վրիպել է 11-մետրանոցից. 79-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը բարձր է ընթացել։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Դինամոն» 27 միավորով 10-րդն է։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Դինամո Մախաչկալա» - «Կրասնոդար»` 2-3
Մոհամադջավադ Հոսեինեժադ, 25, Կիրիլ Զինովիչ, 86 - Մոզես Կոբնան, 6, Ժոաո Բաթչի, 45, Էդուարդ Սպերցյան, 65
Չիրացրած 11-մետրանոց` Էդուարդ Սպերցյան, 79 («Կրասնոդար»), Գամիդ Ագալարով, 90+10 («Դինամո»)
Սպերցյանի գոլը`
Ագակցևի սեյվը`


