Logo

«Կրասնոդարի» երրորդ անընդմեջ ոչ-ոքին Ռուսաստանի առաջնությունում

22:22 / 04.08.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարը» շարունակում է առանց հաղթանակների շարքը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը առաջնության երրորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրացնել Վորոնեժի «Ֆակելի» դեմ խաղում։

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնարկային կազմում խաղացել է 49 րոպե: 41-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը զգուշացվել դեղին քարտով:

Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը բացակայել է հյուրերի հայտացուցակից։

«Կրասնոդարը» նոր մեկնարկած առաջնության բոլոր երեք հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի և 3 միավորով 11-րդ տեղում է։ «Ֆակելը» 1 միավորով 14-րդն է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Ֆակել» - «Կրասնոդար»` 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ