Logo

«Կրասնոդարի» և «Ռոստովի» ոչ-ոքին

22:22 / 27.09.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում հյուրընկալվելիս 0-0 հաշվով ավարտեց «Ռոստովի» դեմ խաղը:

Չեմպիոնի կազմում ամբողջ խաղին մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն առաջին խաղակեսին ավելացված չորրորդ րոպեին դեղին քարտ ստացավ: 

«Ռոստովի» պահեստային ֆուտբոլիստների թվում էր Խորեն Բայրամյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ:

«Կրասնոդարը» 20 միավորով առաջին տեղում է, «Ռոստովը»` 10 միավորով 11-րդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ