Չարենցավանի «Վան» է տեղափոխվել կիսապաշտպան Էդգար Փիլոյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա ֆուտբոլիստը «Վան» է տեղափոխվել ռուսական «Կրասնոդարի» երիտասարդական թիմից։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր։
Էդգար Փիլոյանը Հայաստանի երիտասարդական (Մ21) հավաքականի խաղացող է։


