Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի մեկնարկային խաղում «Կրասնոդարն» ընդունեց «Նիժնի Նովգորոդին» ու նվազագույն հաշվով հաղթեց Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 29-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց 11-մետրանոց հարվածով։ 23-ամյա Սպերցյանը փոխարինվեց 85-րդ րոպեին։
«Կրասնոդարի» հայտացուցակում էր նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը չմասնակցեց խաղին:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի նախորդ երկու տուրերի հաղթական խաղերում Էդուարդ Սպերցյանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ:
«Կրասնոդարն» առաջին անգամ ՌՊԼ-ում մեկնարկեց 3 անընդմեջ հաղթանակով ու 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, երրորդ տուր
«Կրասնոդար» - «Նիժնի Նովգորոդ»՝ 1-0 (տեսանյութ)
Էդուարդ Սպերցյան, 29 (11մ)


