«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց Մոսկվայի «Սպարտակին»:
Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը Sofascore վիճակագրական ռեսուրսից ստացավ իր թիմի կազմում ամենաբարձր գնահատականը՝ 8 միավոր:
«Կրասնոդարի» պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ:
«Կրասնոդարը» 50 միավորով մնաց երկրորդ տեղում, մեկ միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Սպարտակը» 46 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր
«Սպարտակ» - «Կրասնոդար»՝ 1-0
Ռոման Զոբնին, 34


