Logo

«Կրասնոդարը» պատրաստ է 12-13 միլիոնով Սպերցյանի տրանսֆերային իրավունքը վաճառել անգլիական ակումբին

16:07 / 15.02.2025• Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում», գրում է Чемпионат-ը։

Ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատրաստ է վաճառել 12-13 միլիոն եվրոյով։

«Ակումբներն ամռանը հավանական տրանսֆեր իրականացնելու հարցում շարունակում են մշտական կապ պահպանել։ Գործարքը մի շարք գործոններից է կախված։ Առաջնային գործոնն այն է` արդյոք «Լիդսը» կնվաճի՞ Պրեմիեր լիգայի ուղեգիր, թե՞ ոչ։ «Կրասնոդարը» պատրաստ կլինի ընդունել «Լիդսի» առաջարկը, եթե ակումբը նվաճի Պրեմիեր լիգայի ուղեգիր»,- նշում է աղբյուրը։

Ավելի վաղ ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում հայտնել էր, որ «Լիդսը» հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

Յորքշիրյան ակումբն այժմ հանդես է գալիս Անգլիայի երկրորդ լիգայում` Չեմպիոնշիփում։ «Լիդսը» 32 խաղում 69 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ