Logo

«Կրասնոդարը» շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին (ֆոտո)

19:53 / 26.12.2022• Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը Էդուարդ Սպերցյանին շնորհավորել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ։ Քվերակության արդյունքում 22-ամյա կիսապաշտպանը հավաքել էր 76 միավոր և առաջին անգամ արժանացել տարվա լավագույնի կոչմանը:

«Էդուարդ Սպերցյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն է։ Այդպես է որոշել ժյուրին, որը կազմված է Հայաստանի առաջնության ներկայացուցիչներից ու լրագրողներից։

Շնորհավորում ենք մեր Էդոյին և մաղթում անդադար առաջընթաց ու մեծ հաջողություններ ֆուտբոլային խաղադաշտում»,- ասվում է ակումբի շնորհավորական ուղերձում։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը գերազանցել էր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը հավաքել էր 74 միավոր ևգրավել երկրորդ տեղը։

20 միավորով երրորդ տեղը զբաղեցրել էր Հայաստանի ազգային հավաքականի և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, խփել 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ռուսաստանի գավաթում անցկացրել է 5 հանդիպում և աչքի ընկել մեկ անգամ: 

Ըստ Transfermarkt-ի՝ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 6 միլիոն եվորոյով և կազմում է 9 միլիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ