«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում ընդունեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» և պարտվեց 1-2 հաշվով: Գործող չեմպիոնը հասավ կամային հաղթանակի։
Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 61-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: «Կրասնոդարի» պահեստայինների կազմում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ:
«Կրասնոդարը» 23 խաղից հետո 43 միավորով երկրորդն է, չորս միավոր է զիջում նույնքան հանդիպում անցկացրած առաջատար «Զենիթին»:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Կրասնոդար» - «Զենիթ»՝ 1-2
Լուկաս Օլազա, 16 - Մատեո Կասիերա, 47, Արտուր, 63
Հեռացում՝ Վիտոր Տորմենա, 90 («Կրասնոդար»)


