Logo

«Կրեմոնեզեի» ֆուտբոլիստի հրաշալի գոլն «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)

21:46 / 28.01.2023Վիդեո
null

Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի՝ «Կրեմոնեզե» - «Ինտեր» (առաջին խաղակես, 1-1) հանդիպման 11-րդ րոպեին տանտերերի նիգերիացի հարձակվող Դավիդ Օկերեկեն հրաշալի հարվածով բացել է խաղի հաշիվը:

25-ամյա ֆուտբոլիստը մրցակցի տուգանային հրապարակի ձախ հատվածում ստացել է գնդակը, դուրս գալով տուգանային հրապարակից ու շարժվելով կենտրոն՝ նա շեշտակի հարվածով խոցել է «Ինտերի» դարպասի հեռավոր իննյակը՝ ոչ մի հնարավորություն չտալով դարպասապահ Անդրե Օնանային:

 

@vnews_official «Կրեմոնեզեի» հրաշալի գոլն «Ինտերի» դեմ խաղում #seriea #cremonese #inter #davidokereke ♬ оригинальный звук - VNews

 

21-րդ րոպեին «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը հավասարեցրել է հաշիվը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է:

Խաղը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ