Իտալիայի Բ Սերիայի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչի պատասխան խաղում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս գոլառատ պայքարում 3-2 հաշվով հաղթեց «Սպեցիային»։
Հյուրերը մինչև 84-րդ րոպեն հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Սպեցիան» մեկ րոպեում երկու գնդակ հետ բերեց ու ապահովեց հանդիպման լարված վերջաբանը, բայց չհաջողվեց փրկել խաղը։
Ոչ-ոքի արդյունքի դեպքում, ըստ Բ Սերիայի կանոնադրության, «Սպեցիան» առավելություն կստանար առաջնությունում համեմատաբար բարձր դիրք (երրորդ տեղ) զբաղեցնելու շնորհիվ ու կհաղթեր դիմակայությունում։ «Կրեմոնեզեն» զբաղեցրել էր չորրորդ տեղը։
«Կրեմոնեզեն» երկու տարի անց նվաճեց Ա Սերիայի ուղեգիր։ Հաջորդ մրցաշրջանում ուժեղագույնների խմբում հանդես կգան նաև «Սասուոլոն» ու «Պիզան»։
Բ Սերիա, անցումային փլեյ-օֆֆ, եզրափակիչ, պատասխան խաղ
«Սպեցիա» - «Կրեմոնեզե»` 2-3 (առաջին խաղը` 0-0) (տեսանյութ)
Ֆրանչեսկո Էսպոզիտո, 84, Լուկա Վինյալի, 85 - Մանուել Դե Լուկա, 25, 79, Միկելե Կոլոկոլո, 63
Հեռացում` Լուկա Վինյալի, 90+5 («Սպեցիա»), Մարկո Նաստի, 90+9 («Կրեմոնեզե»)