Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Ժոաու Ֆելիքսի՝ «Ալ Նասր» տեղափոխության մասին մասին, տեղեկացնում է A Bola-ն։
«Ոչ ոք Ֆելիքսին չի «գողացել» «Բենֆիկայից»․ այդպես գեղեցիկ չի հնչում։ Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը կարող է օգնել մեզ Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Պրո լիգան շատ մրցակցային է, այստեղ հանդես են գալիս մի շարք աստղեր։
Կարծում եմ՝ Ֆելիքսը ճիշտ որոշում է կայացրել․ սա նրա համար ավելի լավ տարբերակ էր, քան Պորտուգալիայի առաջնություն տեղափոխվելը։ Ես Ժոյին չեմ համոզել տեղափոխվել «Ալ Նասր», դա իմ գործը չէ։ Դուք՝ լրագրողներդ, անդադար գրում եք, թե Ռոնալդուն ֆուտբոլիստներ է ձեռք բերում «Ալ Նասրի» համար, սակայն ձեր տեղեկությունները ճիշտ չեն»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը։
«Ալ Նասրը» 25-ամյա Ֆելիքսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Չելսիին» վճարել է 30 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում Ռոնալդուն հեթ-տրիկ էր ձևակերպել, Ֆելիքսն էլ կատարել էր 2 արդյունավետ փոխանցում։


