Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, որն Իռլանդիայի հետ ընկերական խաղում դարձել էր դուբլի հեղինակ, ևս մեկ համաշխարհային ռեկորդ է գերազանցել, հաղորդում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) մամուլի ծառայությունը։
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա ռմբարկուն հավաքականում ու ակումբում անցկացրած խաղերի քանակը հասցրել է 1226-ի և գերազանցել Բրազիլիայի հավաքականի և «Սան Պաուլուի» նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը (1225 հանդիպում):
698 հանդիպում պորտուգալացին անցկացրել է ազգային առաջնություններում, 101 խաղ՝ գավաթային մրցաշարերում։ Նա նաև ակումբի կազմում մասնակցել է 220 միջազգային հանդիպման, իսկ Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 207 հանդիպում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը հավաքականում խփած գոլերի թիվը հասցրել է 130-ի, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է:

-35.jpg)
