«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, չի ավարտի կարիերան Պորտուգալիայի հավաքականում, բայց որոշումը դեռ վերջնական չէ, հայտնում է Record-ը:
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողը դեռ հստակ որոշում չի կայացրել, սակայն չի ցանկանում «Սելեսաուից» հեռանալ պարտությամբ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդուն ցանկանում է մասնակցել նաև 2026 թվականին կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը պարտվել էր Ֆրանսիայի թիմին ու դուրս մնացել հետագա պայքարից: Եվրոպայի առաջնությունում Ռոնալդուն կատարեց 1 գոլային փոխանցում:
«Սելեսաուն» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Պորտուգաիայի մրցակիցը Խորվաթիայի հավաքականն է:


