Հայաստանում կկայանա ձյուդոյի վետերանների ամենամյա բաց առաջնությունը:
2025 թվականին մրցաշարը կանցկացվի Վանաձորում: Մրցաշարն ամեն տարի փոխում է քաղաքը: 2024-ին բաց առաջնությունն անցկացվել էր Չարենցավանում:
Մրցաշարը կկայանա մայիսի 31-ին: Այս տարի առաջնությունը նվիրված է լինելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին: