Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է եզրափակչի երկրորդ հանդիպումը, որում «Ֆինիքսը» 118:108 հաշվով առավելության է հասել «Միլուոկիի» նկատմամբ:
Որոշիչ է դարձել երկրորդ քառորդը, որում «Սանզը» մրցակցին գերազանցել է 14 միավորով և հետագայում կարողացել է պահպանել առավելությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոն, որը վաստակել է 42 միավոր և տիրել է 12 անդրադարձի:
«Ֆինիքիսի» կազմում առանձնացել է թիմի լավագույն ռմբարկու Դևին Բուքերը, որը վաստակել է 31 միավոր:
Ընդհանուր դիմակայության հաշիվը դարձել է 2:0: Առաջին խաղում Մոնտի Ուիլիամսի թիմը հաղթել էր 118:105 հաշվով:
Այժմ թիմերը մեկնելու են Միլուոկի, որտեղ կայանալու են առաջիկա երկու մրցավեճերը:

