Logo

Կրկնակի Օլիմպիական չեմպիոն Լաուրա Դալմայերը մահացել է Պակիստանի լեռներում

18:46 / 30.07.2025Ձմեռային մարզաձևեր
null

Բիաթլոնի կրկնակի Օլիմպիական չեմպիոն Լաուրա Դալմայերը մահացել է Պակիստանի լեռներում, հայտնում է ZDF-ը։

Հուլիսի 28-ին գերմանուհին ու նրա ընկերը բարձրանում էին Լայլա գագաթը, երբ նրանց ուղղությամբ տեղի է ունեցել քարաթափում։ Դա եղել է մոտավորապես 5700 մետր բարձրության վրա։

Դալմայերի ընկերն աղետի ազդանշան է ուղարկել, ինչից հետո սկսվել է որոնողական-փրկարարական գործողությունը։

Դալմայերը ժայռաբեկորի հարված է ստացել ու մահացել, իսկ նրա ընկերոջն ուղեկցել են ճամբար: Նա չի տուժել և տեղում ստացել է օգնություն:

Լաուրա Դալմայերը 31 տարեկան էր։ Բացի կրկնակի Օլիմպիական չեմպիոն լինելուց, նա նաև աշխարհի 7-ակի չեմպիոն էր, 2017 թվականի աշխարհի գավաթի հաղթող: Դալմայերը կարիերան ավարտել էր 2019 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ