Logo

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Քրիստիան Թեյլորն ավարտել է կարիերան

14:49 / 21.07.2024Աթլետիկա
Պաշտոնական
null

Ամերիկացի աթլետ Քրիստիան Թեյլորը 34 տարեկանում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Չէի կարող երազել ավելի լավ կարիերայի կամ ավելի լավ ճանապարհի մասին»,- Թեյլորի խոսքը մեջբերում է World Athletics-ի մամուլի ծառայությունը։

Ամերիկացին 2012 և 2016 թվականններին եռացատկում դարձել էր օլիմպիական չեմպիոն, 2011, 2015, 2017, 2019 թվականներին նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը: 

Նա հանդես էր եկել նաև 400 մետր վազքում, 2014 թվականին 4 x 400 մետր փոխանցումավազքում դարձել էր աշխարհի չեմպիոն: 

Թեյլորը հուլիսի 19-ին Գեյնսվիլում կայացած մրցմանը գրավել էր 5-րդ տեղը: Սա դարձավ նրա կարիերայի վերջին մրցաշարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ