Logo

Կրոս. «Մենք կտեսնենք Սուպերլիգան»

11:25 / 17.02.2023ՍՊՈՐՏ
Տոնի Կրոս

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը պաշտպանել է եվրոպական Սուպերլիգայի գաղափարը:

«Մենք շատ հաճախ ենք լսում միայն ՈւԵՖԱ-ի տեսակետը: Բայց ինչո՞ւ է ՈւԵՖԱ-ի համար նորմալ Ազգերի լիգայի անցկացումը, որը ոչ ոք չի ուզում: Եվ հանկարծ ոչ ոք այս կազմակերպությանը հարցեր չի տալիս։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ աներևակայելի կարևոր է լսել այլ առաջարկներ, ինչպիսին է Սուպերլիգայի ստեղծումը: Զգացողություն կա, որ մեզ այլևս չեն լսում։

Կարծում եմ՝ մենք կտեսնենք Սուպերլիգան։ Գաղափարը փոխվել է և արժանի է, որ լսեն: Եթե ​​ուշադիր նայեք իրավիճակին բոլոր կողմերից, ապա կարող եք տեսնել, որ ՈւԵՖԱ-ն ոչ մի կերպ բարի սամարացի չէ ֆուտբոլասերների համար: Սուպերլիգան չի ծրագրում որևէ թիմի հանել թեկնածուների ցուցակից:

Դա սպորտային իրադարձություն է, բաց մրցաշար, որը վարում են ակումբները, ոչ թե ՈւԵՖԱ-ն: Դրա համար նրանց ՈւԵՖԱ-ն պետք չէ, ինչպես իրենք են կարծում։ Կարծում եմ՝ այս գաղափարն արժանի է առնվազն ևս մեկ հնարավորության»,- 33-ամյա ֆուտբոլիստը հայտնել է է Einfach mal Luppen պոդկաստում։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Սուպերլիգա ստեղծելու գաղափարին աջակցում էր եվրոպական 12 թոփ ակումբ, սակայն այժմ այդ շարքում մնացել են «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ