Logo

Կրոս. «Քննադատները չեն կարող իրենց պատկերացնել Վինիսիուսի դերում»

14:40 / 28.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսն անդրադարձել է «Էլ Կլասիկոյում» եղած դրվագին, երբ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը փոխարինման ժամանակ ակնհայտորեն արտահայտեց դժգոհությունը գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյից, հայտնում է Marca-ն:

«Երբ դու լավ ֆուտբոլ ես ցուցադրում, այն էլ նման մակարդակի խաղում, կարող ես դժգոհ լինել փոխարինումից: Ժամանակին ինձ հետ էլ են եղել դեպքեր, երբ դժգոհել եմ փոխարինման պատճառով: Բայց անկեղծ ասած՝ երբեք չեմ գնացել հանդերձարան:

Կարելի է քննադատել, բայց քննադատողները չեն կարող պատկերացնել ֆուտբոլիստի էմոցիաները, երբ նա խաղում է «Էլ Կլասիկոյում» 80 հազար երկրպագուների առջև, և մարզիչը նրան փոխարինում է: Լուսանկարներում պատկերն այնքան էլ հաճելի չէ, բայց դա բացառիկ էմոցիոնալ դրվագ է, որը հանդիպում է նմանատիպ մեծ խաղերում»,- նշել է Կրոսը:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ