Գերմանացի լեգենդար, նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի մասին, հայտնում է Marca-ն։
«Հաճելի է տեսնել, թե ինչպես է նա առաջընթաց գրանցում։ Վինիսիուսը երբեմն կորցնում է կենտրոնացումը, բայց նա հիասքանչ մարդ է։
Մրցակիցներն ու երկրպագուները նրա վրա մեծ ճնշում են գործադրում։ Նա դեռ երիտասարդ է ու կարող էր ավելի լավ հաղթահարել նման իրավիճակները»,- նշել է Կրոսը։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


