Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում 2-0 հաշվով հաղթել է «Ինտերին»՝ 1-ին հորիզոնականով դուրս գալով 1/8 եզրափակիչ:
«Արքայական ակումբի» առաջին գնդակն այս խաղում խփել է Տոնի Կրոսը հեռահար հարվածով:
ՈՒԵՖԱ-ի հաղորդմամբ՝ Կրոսի գոլը «Ռեալի» համար 1000-րդն էր Չեմպիոնների լիգայի/Չեմպիոնների գավաթի խաղարկությունում:
Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ միակն է, որ հատել է 1000 գոլի սահմանը մրցաշարում:
Ասենսիոյի չքնաղ գոլն «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)