Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է Իսպանիայի գավաթակրի կազմում ելույթները շարունակելու որոշումը:
«Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է: Սա այս ակումբի հետ կապվածության հերթական դրսևորումն է: «Ռեալն» ինձ փոխանցել է գլխավոր հատկանիշը՝ հարգանքը»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Տոնի Կրոսի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ գերմանացին «Ռեալում» խաղում է 2014 թվականից, մասնակցել է 417 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 89 գոլային փոխանցում:
«Արքայական ակումբի» կազմում Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում:


