Logo

Կրոսը՝ Մբապեի մասին. «Չեմ զարմանա, որ նա այս ամիս ժամանի «Ռեալ»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 08.08.2021ՍՊՈՐՏ
E8Q JTWWEAMKzCI scaled - Կրոսը՝ Մբապեի մասին. «Չեմ զարմանա, որ նա այս ամիս ժամանի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Մբապե՞ն, նա տրանսֆերային շուկայում առկա ամենահետաքրքիր ու ոչ մատչելի ֆուտբոլիստն է։ Ես գերադասում եմ խոսել այն տրանսֆերների մասին, որոնք արդեն կայացել են, բայց Մադրիդում միշտ լավագույն ֆուտբոլիստներին են ցանկանում, ուստի ես չեմ զարմանա, որ նա այս ամիս ժամանի «Ռեալ»,- ասել է գերմանացին։

Մի շարք աղբյուրների գնահատմամբ՝ Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելը շատ ավելի հավանական է դարձել Մեսիի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու հնարավորության ֆոնին:

«Ռեալը» սպասում է՝ ՊՍԺ-ն Մեսիին հրավիրելուց հետո անձամբ կառաջարկի գնել Մբապեի տրանսֆերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ