Մադիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը չի ցանկացել տեղափոխվել արաբական ակումբ, որի անունը չի նշվում:
AS-ի տեղեկություններով, Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող թիմը շահավետ առաջարկ է կատարել Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստին, սակայն մերժում է ստացել:
33-ամյա գերմանացին հույս ունի երկարաձգել «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը Իսպանիայի նորընծա գավաթակրի գույները պաշտպանում է 2014 թվականից և 417 խաղում խփել է 27 գոլ, կատարել 89 ասիստ: