Գերմանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատել է Բունդեսթիմին, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Չպետք է մոռանանք, որ հիմա մենք այն թիմերի շարքում չենք, որոնք կարող են մեծ նպատակներ ունենալ։
Կան թիմեր, որոնք պարզապես ավելի լավն են, քան մենք։ Գերմանիայի հավաքականը տարիներով հեռու է աշխարհի գավաթը հաղթելուց»,- ասել է Կրոսը։
Մունդիալի որակավորման մրցաշարի առաջին երկու խաղերից հետո Բունդեսթիմը երեք միավոր է վաստակել։ Առաջին տուրում Յուլիան Նագելսմանի թիմը պարտվել էր Սլովակիային, իսկ երկրորդ տուրում հաղթել էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին:


