Logo

Marca. Կտրուկ շրջադարձ. Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

10:47 / 30.04.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն:

Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության:

Չնայած դրան՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում:

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան այլևս չի սպասի Անչելոտիին և նոր մարզիչ կփնտրի:

65-ամյա մասնագետն այժմ դիտարկում է Սաուդյան Արաբիայում աշխատելու տարբերակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ