Logo

Կունդեի պայմանագրի մանրամասները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:35 / 30.07.2022• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնան» ավարտին է հասցրել իսպանական «Սևիլիայից» տեղափոխված ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել, իսկ հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։ Կունդեի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 1-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար «Կապտանռնագույնները» 50 միլիոն եվրո կվճարեն «Սևիլիային»։ Եվս 5 միլիոն եվրո անդալուզյան ակումբը կարող է ստանալ հավելավճարների տեսքով։

Լա լիգայի 2021/22 մրցաշրջանում Կունդեն «Սևիլիայի» կազմում մասնակցել է 32 խաղի, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ